«Մրցավարները խանգարեցին մեզ»․ Էդուարդ Սահակյան
![]() Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից վերադարձած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն ամփոփել է իր սաների մրցելույթները։ «Աշխարհի առաջնությունը բարդ էր, քանի որ այն վարկանշային էր օլիմպիական խաղերի համար: Բոլոր թիմերը լավ էին պատրաստվել և փորձում էին նվաճել հնարավորինս շատ վարկանիշներ: Տղաների ելույթներից և՛ գոհ ենք, և՛ դժգոհ: Գոհ ենք, որ ունեցանք 2 վարկանիշ, բայց մի քանի քաշային կարգերում կարող էինք ավելի լավ հանդես գալ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Աշխարհի առաջնությունում թույլ մրցակիցներ չկային: Կարող ենք մեր դժգոհությունը հայտնել մրցավարության վերաբերյալ, քանի որ 63 կգ քաշային կարգում կարող էինք եզրափակչում տեսնել մեր ըմբիշին: 55 կգ և 67 կգ քաշային կարգերում ևս մրցավարները խանգարեցին մեզ: Մնացած գոտեմարտերում մրցավարությունը նորմալ էր»,- նշել է մարզիչը: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
