«Մեր մասնակիցների մեծ մասը հաջող հանդես եկավ»․ Վահագն Խաչատրյան
![]() Շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն Արմեն Բարսեղյանի մարզիչ, միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանն իր սանի հաջողությունն առաջնությունում համարում է ծանր աշխատանքի արդյունք: «Եվրոպայի առաջնությունը տարիքային այս խմբում հզոր կազմ էր հավաքել: Արմենը մրցաշարի հենց մեկնարկից սկսեց գլխավորել աղյուսակը և մինչև վերջ պահեց առաջատարի դիրքերը Առավել շատ սպասելիքներ ունեինք մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանից, ով ևս մեկնարկից սկսած գլխավորում էր աղյուսակը, սակայն մրցաշարի միջնամասում պարտություն կրեց և չկարողացավ պայքարել մեդալների համար: Ընդհանուր առմամբ մեր մասնակիցների մեծ մասը հաջող հանդես եկավ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է մասնագետը: Շախմատի Եվրոպայի մինչև 16 տարեկանների չեմպիոն Արմեն Բարսեղյանի կարծիքով, մրցաշարը լարված էր․ «Հետաքրքիր պայքար ծավալվեց այս տարվա առաջնությունում: Կար նաև լարվածություն: Մեր տարիքային խմբում Հայաստանի մյուս ներկայացուցիչները ևս հաջող հանդես եկան։ Առաջնության ընթացքում ամենադժվարինը վերջին պարտիան էր, որում չեմպիոն դառնալու համար անհրաժեշտ էր ոչ-ոքի խաղալ: Պարտիայում վրիպում թույլ տվեցի և ծանր դրություն ունեի, սակայն, համառ պաշտպանության շնորհիվ, կարողացա պարտիան ավարտել հաշտությամբ»: Եվրոպայի մինչև 12 տարեկանների փոխչեմպիոն Ռոբերտ Փիլիպոսյանը նշել է․ «Մրցաշարի առաջին 7 տուրերում գլխավորում էր աղյուսակը, սակայն 8-րդ տուրում ցավալի պարտություն կրեցի, սակայն անհատական մարզիչ Զավեն Անդրիասյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Մինասյանը կարողացան հոգեբանորեն պատրաստել վերջին՝ որոշիչ պարտիային, որում հաղթանակ տոնեցի, սակայն գրավեցի միայն 2-րդ հորիզոնականը»: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև մոտակա մրցաշարերը՝ նշելով, որ պատանի շախմատիստները այս տարի պետք է մասնակցեն աշխարհի մինչև 16 տարեկանների օլիմպիադային, աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններին, Դվորկովիչի գավաթի խաղարկությանը, Բոտվիննիկի հուշամրցաշարին: |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
13116.01.2026, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
56612.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
37312.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
77209.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
22007.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17707.01.2026, 16:24
