Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «մանավանդ» և «նամանավանդ» բառերի գործածության մասին

638
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ., 09:05
Լեզվի կոմիտեի հորդորակը՝ «մանավանդ» և «նամանավանդ» բառերի գործածության մասին

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջում հերթական հորդորակն է հրապարակել. «ՄԱՆԱՎԱՆԴ-ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառերը հարազատներ են. շատերը կարծում են, թե ՄԱՆԱՎԱՆԴ-ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառազույգի մեջ ՆԱՄԱՆԱՎԱՆԴ-ը սխալ է: Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարան»-ում ՄԱՆԱՎԱՆԴ բառի դիմաց գրված է՝ «ՆԱՄԱՆԱՎԱՆԴ, առավելապես, առավելաբար, ավելի, գլխավորապես, գլխավորաբար»: Նույն բառարանում ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառը բացատրված է որպես ՄԱՆԱՎԱՆԴ:
Նույնանման բացատրություններ կան այլ բացատրական բառարաններում, իսկ սա նշանակում է, որ ՄԱՆԱՎԱՆԴ և ՆԱՄԱՆԱՎԱՆԴ բառերը, լինելով հոմանիշներ, կարող են գործածվել միմյանց փոխարեն»: