«Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
![]() «Հանուն որակյալ կրթության» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել: Դրանում ասված է.«Ինչպես հայտնի է, մրցութային ընտրություն չանցած և բողոքող դասախոսներից գրեթե բոլորը վերադարձվել են համալսարանի նոր ղեկավարության կողմից՝ բարձրորակ դասախոսների դասաժամերի կրճատման հաշվին: Հետևանքները երկար սպասել չեն տալիս. ընդամենը 1-2 մուտքից հետո միանգամից 2 մեծ խումբ (Կառավարման 3-րդ և 4-րդ կուրսերի 4-րդ հոսքերը) չեն ցանկանում լսել հայտնի բողոքավոր դասախոս Գագիկ Ասլանյանի ձանձրալի դասախոսությունները «մենեջմենթ» և «ռազմավարական կառավարում» առարկաներից, որոնք կարևորագույն մասնագիտական առարկաներն են: Ինչպես այդ խմբերի ուսանողներն են նշում, նրանք պարզապես քնում են դասի ժամանակ և հրաժարվում են հանդուրժել այդ խաբեությունը՝ իրենց վճարած վարձի դիմաց: Ըստ մեր տեղեկությունների՝ համալսարանի նոր ղեկավարությունը, վախեցած լինելով բողոքի նոր օջախից, ստիպված որոշել է տեղափոխել Գագիկ Ասլանյանին այլ խմբեր, որոնց ուսանողներն իրենց կարծիքով պակաս գիտակից և պակաս պահանջատեր են: Մի կողմից՝ ուսանողների բողոքից շատ են վախենում, մյուս կողմից՝ պարտավորություններ ունեն ստանձնած Գագիկ Ասլանյանի և մրցույթով չընտրված այլ դասախոսների հանդեպ: Այս 2 հոսքերի ուսանողներին խնդրում ենք ոչ մի դեպքում հետ չկանգնել իրենց արդար դժգոհությունից, քանի որ արդեն հաջողել են: Իսկ այն խմբերը, ուր «կգործուղվի» տվյալ դասախոսը, կամ կդասավանդեն առարկային չտիրապետող այլ դասախոսներ, որովհետև համալսարանի ղեկավարության գնահատմամբ, ուսանողները պակաս գիտակից են, պետք է կրկնակի եռանդով չհանդուրժեն այդ անհարգալից և նվաստացնող վերաբերմունքը: Հ.Գ. Տեղեկացանք, որ ուսանողներին թյուրիմացության մեջ են փորձել գցել՝ ասելով, թե իբր ռազմավարական կառավարման այլ մասնագետ չկա և միայն Գագիկ Ասլանյանն է կարող դասավանդել: Իրականում մրցույթի արդյունքներով, որոնց մենք ավելի շատ ենք հակված վստահել, հաղթել են ռազմավարական կառավարման 8 մասնագետ, որոնց շարքում Գագիկ Ասլանյանը, իհարկե, չկա»,-ասված է հայտարարության մեջ: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
