Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Արթուր Ալեքսանյանը չի ներկայանա եզրափակիչ գոտեմարտին

389
Երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ., 17:05
Արթուր Ալեքսանյանը չի ներկայանա եզրափակիչ գոտեմարտին

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

97 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը պետք է գոտեմարտեր Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ: Նա չի ներկայանա եզրափակչին՝ վնասվածքի պատճառով:

Հիշեցնենք՝ Արթուրը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։ 1/16 եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց թուրք Իլդեմին։1/4 եզրափակչում նա 4։3 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին։ Կիսաեզրափակչում Արթուրը 3։1 հաշվով հաղթեց վրացի մրցակից Գիորգի Մելիային։