«Արդյոք մյուս բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զե՞րծ են գրագողությունից». Անի Սամսոնյան
![]() ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: Դրանում ասված է «Սույն թվականի օգոստոսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը թողեց զբաղեցրած պաշտոնը դոկտորական ատենախոսության հետ կապված խնդիրների պատճառով։ Մասնավորապես՝ օգոստոսի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակեց Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի «համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների»: Ձեր՝ օգոստոսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ նշված էր, որ «հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը»: Պետք է նշեմ, որ հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան ատենախոսությունը։ Միևնույն ժամանակ հանրությունը ակնկալում է հավաստիանալ հետևալ հարցում՝ արդյոք մյուս բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զերծ են գրագողությունից: Հաշվի առնելով կրթական և գիտական համակարգում գրագողության նկատմամբ Ձեր ցուցաբերած լրջագույն վերաբերմունքը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը՝ առաջարկում եմ նախաձեռնել ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրությունը՝ բացառելով խտրական մոտեցումը»,-գրել է ԱԺ պատգամավորը: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
