«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ»․ Մխիթար Հայրապետյան
![]() Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր հայտարարել էր, որ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում վնասվածք է ստացել․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Ինչպես նախորդ գրառմանս մեջ հայտնել էի, Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է վաղը գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Բայց, այնուամենայնիվ, վերջնական որոշումն Արթուրը կկայացնի վաղն առավոտյան՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։ Իմ և ձեր անունից Ճերմակ արջին հայտնեցի, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը, բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի վաղը, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում oլիմպիական խաղերն են։ Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դո՛ւխով»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
