Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել
![]() Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարել է, որ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնության ընթացքում վնասվածք է ստացել․ «Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր սկսեց պայքարը Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Այսպես, որակավորման փուլում հունգարացի ըմբիշին 5։0 հաղթելուց հետո Արթուրը ոչ մի հնարավորություն չտվեց ֆին մարզիկին՝ ժամանակից շուտ 10։0 հաշիվն իր անվան առաջ գրանցելով: Իր վաղեմի մրցակից, թուրք ըմբիշ Ջենք Իլդեմն այս անգամ ևս անզոր գտնվեց մեր մարզիկի ուժի դեմ՝ 4։2: Մեզ մնում է հուսալ, որ մինչև վաղվա եզրափակիչն Արթուրը կկարողանա կազդուրվել և գորգ վերադառնալ, սակայն պիտի հատուկ ընդգծեմ, որ ցանկացած պարագայում մեզ համար ամենակարևորն ու ամենաթանկն իր առողջությունն է՝ վեր ամեն տեսակի մեդալից: Եվ եթե ստացվի այնպես, որ Ալեքսանյանը վաղն ի վիճակի չլինի դուրս գալ մրցագորգ, միևնույն է, նա մեզ համար լավագույնն է՝ լեգենդար ըմբիշ իր քաշային կարգում, որը հասցրել է կոտրել բազմաթիվ կարծրատիպեր իր մարզական կարիերայի ընթացքում: Արթո՛ւր, մենք քեզ հետ ենք քեզ, եղբայր»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
