Ալեքսանյանը և Ասլանյանը մեկնարկեցին հաղթանակներով, Շահինյանը պարտվեց
383
Կիրակի, 15 սեպտեմբերի, 2019 թ., 11:10
![]() Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Պայքարի մեջ են մտել նաև հայ ըմբիշները։ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։ Ալեքսանյանը դուրս եկավ 1/16 եզրափակիչ, որտեղ կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցչի հետ: 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից, որտեղ 1։4 հաշվով պարտվեց կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիային։ Եթե կուբացի ըմբիշը հասնի մինչև եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա։ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը մեկնարկեց 1/16 եզրափակչից՝ 10:1 հաշվով ժամանակից շուտ հաղթելով տաջիկ Ախմեդովն։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
