Արտամարմնային բեղմնավորումից հետո ընտանքում ծնվել է այլ ռասայի երեխա
![]() ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում արդեն նախկին ամուսինները դատի են տվել բեղմնավորման կլինիկային, քանի որ այնտեղ իրականացված արհեստական բեղմնավորումից հետո նրանց ընտանիքում ծնվել է այլ ռասային պատկանող երեխա: Աղջիկը մեծանալուն զուգընթաց ավելի ու ավելի է նմանվել մոնղոլոիդ ռասայի ներկայացուցչի, չնայած որ ամուսինները պատկանում են եվրոպոիդ ռասային: Ու չնայած նրանք սիրում են իրենց դստերը, բայց տեղի ունեցածը հակասություններ է առաջացրել ընտանիքում՝ դառնալով ամուսնալուծության պատճառ: Նշենք, որ ամուսինները 500 հազար դոլար են վճարել կլինիկային՝ վստահ լինելով, որ լույս աշխարհ կբերեն իրենց գեները կրող երեխայի: Դատարանը որոշում է կայացրել, որ կլինիկան պետք է նախկին ամուսիններին տամադրի բոլոր դոնորների ցուցակները, ինչպես նաև այն բժիշկների տվյալները, որոնք արտամարմնային բեղմնավորման պատասխանատուներն են եղել: |

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
15201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
145Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
31604.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
16904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
11404.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
22930.10.2026, 16:12
