ՈՒԵՖԱ-ն նոր մրցաշար կանցկացնի․ մանրամասներ
![]() ՈՒԵՖԱ-ն իր հովանու ներքո ևս մեկ մրցաշար կանցկացնի, որը կկոչվի Կոնֆերենցիաների գավաթ։ Այս մասին հայտնում է գերմանական «Bild» պարբերականը։ Մրցաշարի առաջին խաղարկությունը կանցկացվի 2021/22 մրցաշրջանում: Կոնֆերենցիաների գավաթը կլինի կարգով երրորդ մրցաշարը՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղարկություններից հետո: Անցկացման կարգով նման է լինելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Մասնակից թիմերը լինելու են 32-ը, որոնք կբաժանվեն 8 խմբի: Խմբերի հաղթողները դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը կմրցեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային մրցաշարում իրենց խմբերում երրորդ տեղերը գրաված թիմերի հետ և կպայքարեն Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի ուղեգրի համար: Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության հաղթողը կնվաճի Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
