«Նախատեսվում է 3-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնել 70%-ի». Արայիկ Հարությունյան
![]() ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է, քանի որ կարևոր է, թե երեխան ինչ միջավայրում է մեծանում։ Հետազոտություները ցույց են տվել, որ նախադպրոցական կրթություն ստացած երեխաները հետագայում ավելի հեշտությամբ են ադապտացվում կրթական միջավայրին և ավելի պատրաստ են ընկալել այն գիտելիքները, որոնք արդեն դպրոցական կրթության փուլում մատուցվում են իրենց։ Հարկ է նշել, որ նախադպրոցական կրթության փուլում շատ կարևոր նշանակություն ունի ուսումնական ծրագիրը․ այն պետք է լավագույնս ադապտացված լինի տվյալ տարիքային խմբին պատկանող երեխաների ունակություններին։ Այս սեպտեմբերի 1-ին հանրապետության 8 մարզերի տարբեր համայքներում բացվել է 18 նոր նախակրթարան: Մասնավորապես, այս ուսումնական տարվա մեկնարկին նոր նախկրթարաններ են հիմնվել Գեղարքունիքի մարզի հինգ, Շիրակի՝ չորս, Կոտայքի, Սյունիքի և Արմավիրի՝ երկուական, Տավուշի, Լոռու և Վայոց Ձորի մարզերի մեկական դպրոցներում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
