Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Թումո կենտրոն կբացվի
![]() 2019 թվականի սեպտեմբերի 9-ին Թումո ստեղծարար տենոլոգիաների կենտրոնի և ճապոնական հրատարակչական և կրթական առաջատար ընկերություններից մեկի՝ Gakken Publishing-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի՝ Gakken Publishing-ը կիրականացնի շուկայի և Թումոյի կրթական ծրագրի հնարավորությունների հետազոտություն՝ բացահայտելու Տոկիոյում կառուցվելիք Թումո կենտրոնի չափը, տեղը և հնարավոր առանձնահատկությունները: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Gakken հոլդինգի գլխավոր տնօրեն Հիդեյուկի Իկարին: Gakken Publishing-ի մայր ընկերությունը՝ Gakken հոլդինգը, ստեղծվել է 1947 թվականին և զբաղվում է հրատարակչությամբ, կրթական ծրագրերով, ինչպես նաև արտադրում է դպրոցական պարագաներ և խաղալիքներ: Այս խոշոր ընկերությունը գործունեություն է ծավալում նաև հեռուստատեսության և խաղերի ստեղծման ոլորտներում: Այս պահին Հայաստանից դուրս գործում են 2 Թումո կենտրոններ՝ Փարիզում և Բեյրութում: Բացի այդ, արդեն իսկ պայմանավորություններ են ձեռք բերվել կենտրոններ հիմնել նաև Քալիֆորնիայում, Մոսկվայում, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
