Այսօր Յան Պորտերֆիլդի մահվան տարելիցն է
![]() Այսօր Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդի մահվան 12-րդ տարելիցն է։ Պորտերֆիլը մահացավ 2007-ի սեպտեմբերի 11-ին՝ Հայաստանի հավաքականի գործող գլխավոր մարզչի կարգավիճակում։ Շոտլանդացի մարզիչը մեր հավաքականը գլխավորեց 2006-ի ապրիլի 4-ին։ Նրա օրոք մեր հավաքականը վերածնվեց՝ տոնելով պատմության ամենատպավորիչ հաղթանակները։ 2007-ի հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը հաղթեց Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական փուլի A խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուն։ 2007-ի օգոստոսի 22-ին Հայաստանի ընտրանին ոչ-ոքի՝ 1։1 հաշվով ավարտեց հանդիպումը Եվրոպայի գործող փոխչեմպիոն Պորտուգալիայի ընտրանու հետ պայքարում։ Այս սենսացիոն արդյունքների մասին գրում էին աշխարհի առաջատար պարբերականները։ Հատկանշական է, որ այդ տարիներին մեր հավաքականի կազմում չկային աստղեր, բայց թիմը գեղեցիկ և դինամիկ ֆուտբոլ էր ցուցադրում։ Նման հաջող մրցելույթներից հետո Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում բարձրացավ 80-րդ հորիզոնական։ Այդ պահին դա հավաքականի պատմության լավագույն արդյունքն էր։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
