Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.

«Սա նոր մարտահրավեր է ինձ համար». Հենրիխ Մխիթարյան

109
Երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2019 թ., 15:20
«Սա նոր մարտահրավեր է ինձ համար». Հենրիխ Մխիթարյան

Րոպեներ առաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսը՝ «Ռոմա»-ի ֆուտբոլիստի կարգավիճակով:

«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար: Ինձ համար դժվար ժամանակաշրջան էր: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Գիտեմ, թե ինչ ակումբ եմ տեղափոխվել և կփորձեմ լավագույն արդյունքին հասնել թիմի հետ: Արդեն զրուցել եմ մարզչի հետ։ Այստեղ կա ամեն պայման՝ արդյունքի հասնելու համար։ Այսօր առաջին անգամ հանդիպել եմ թիմակիցներիս հետ: Հիանալի մթնոլորտ է տիրում հանդերձարանում: «Ռոմա»-ի երկրպագուներից շատ նամակներ եմ ստացել ազգային հավաքականի խաղերից հետո: Նրանց ուրախացրել էր իմ ցուցադրած խաղը: Ասել եմ, որ հիմա կենտրոնանում եմ «Ռոմա»-ի խաղերի վրա: Չեմ վախենում քննադատությունից: «Ռոմա» տեղափոխությունս ստացվել է տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ես նույնիսկ փողի մասին քննարկումներ չեմ ունեցել գործակալիս հետ, ուղղակի եկել եմ այստեղ՝ օգնելու թիմին հասնելու իր նպատակներին։ Չեմ ուզում այլևս Անգլիայի մասին խոսել, որովհետև արդեն «Ռոմա»-ում եմ, ուզում եմ կենտրոնանալ Իտալիայի առաջնության վրա: Չեմ կարծում «Ռոմա» տեղափոխությունը հետքայլ է, որովհետև «Ռոմա»-ն մեծ ակումբ է: Գուցե, ես չէի համապատասխանում անգլիական ֆուտբոլին, և, կարծում եմ, նորմալ է։ Երևի ինչ-որ բան փոխելու ժամանակն էր։ Կարևորն այն չէ, թե որտեղ ես խաղում, կարևորն այն է, որ հաճույք ստանաս քո խաղից: «Արսենալ»-ում անցկացրած վերջին ամսում հաճույք չէի ստանում ու որոշեցի գալ «Ռոմա», որպեսզի կրկին երջանիկ լինեմ ու հաճույք ստանամ ֆուտբոլից»:

Խոսելով ազգային հավաքականում հանդես գալու մասին՝ Մխիթարյանը նշել է․ «Ազգային հավաքականում ես հարձակվողի հետևում եմ խաղում, շատ տարածություն եմ ունենում շարժվելու համար: Նախկին ակումբներումս՝ «Արսենալ»-ում և «Մանչեսթր Յունայթեդ»-ում, իմ դերը մի փոքր այլ էր. փորձում էի խաղը կառուցել հետևից՝ կիսապաշտպանական գիծը միացնելով հարձակվողականին: Գուցե, շատ գոլեր չխփելուս հիմնական պատճառը դա էր»։

Անդրադառնալով Թուրքիայում խաղալուն և Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Մխիթարյանը նշել է․ «Թուրքիայում խաղալու ոչ մի խնդիր չեմ ունեցել։ Մենք այնտեղ խաղեր անցկացրել ենք: Հայաստանի համար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնը չեն: Այո, Թուրքիայի հետ կապված հին պատմություն կա, բայց այնտեղ մարդիկ մոռացել են դրա մասին: Թուրքիայում խաղալու հետ կապված ոչ մի խնդիր չեմ ունեցել երբեք՝ ո՛չ հավաքների, ո՛չ եվրագավաթների ժամանակ: Ոչ մի խնդիր չի լինի այնտեղ»։