«Հոկտեմբերին կայանալիք խաղերն ամենաորոշիչն են լինելու». Վարազդատ Հարոյան
![]() Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա (4։2) հանդիպումից հետո մեր հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ամփոփեց թիմի խաղը։ «Բարձր տրամադրություն է, շատ լավ տպավորություններ են: Չեմ կարող ասել, որ կոնկրետ ինչ-որ բանի հաշվին հաղթեցինք: Երկու թիմն էլ շատ լավ ֆուտբոլ էր խաղում: Մենք մեր պահերը կարողացանք օգտագործել ու ճիշտ ֆուտբոլ խաղացինք, ինչի շնորհիվ էլ հաղթեցինք: Չեմ կարող ասել, թե մրցակիցը վատ խաղաց կամ վատ թիմ էր, ուղղակի այսօր ուժեղ էինք, ավելի լավ էինք տրամադրված և ստացվեց: Ուրախ ենք, որ կարողացանք երջանկացնել մեր երկրպագուներին, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Առջևում 4 հանդիպում ունենք: Հոկտեմբերին կայանալիք խաղերն ամենաորոշիչն են լինելու»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
