Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Անակնկալի բերեցինք մրցակցին»․ Հովհաննես Համբարձումյան

669
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 22:20
«Անակնկալի բերեցինք մրցակցին»․ Հովհաննես Համբարձումյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա (4։2) հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանն ամփոփեց թիմի խաղը։

«Շնորհավորում եմ բոլորին։ Շնորհակալ եմ երկրպագուներին, բոլորին՝ մեր կողքին լինելու համար: Արեցինք ամեն ինչ, խաղում էինք հաղթանակի համար, հասանք մեր նպատակին: Այս հաղթանակը կարևոր էր պայքարի մեջ մնալու համար: Շնորհավորում եմ հայ ազգին: Բոսնիայի հավաքականը բարձր մակարդակի հավաքական է, բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի: Կարծում եմ՝ մենք այսօր անակնկալի բերեցինք նրանց մեր համարձակ խաղով ու բարձր պրեսինգով։ Կարծում եմ՝ չէին սպասում մեզանից նման խաղ»։