«Հնարավորություններ ունեինք, որոնք չօգտագործեցինք»․ Ռոբերտ Պրոսինեչկի
291
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 19:55
![]() Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից (4։2) հետո Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ամփոփեց մեր թիմի խաղը․ «Նախ ուզում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին՝ արժանի հաղթանակի կապակցությամբ: Մենք էլ հնարավորություններ ունեինք, որոնք չօգտագործեցինք: Իհարկե, ակնկալում էի այսպիսի խաղ։ 2։2 հաշվի ժամանակ, երբ գցեցին Ջեկոյին, 11-մետրանոց կար հավանաբար: Բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ: Հայաստանի հավաքականն արժանի հաղթանակ տարավ: Հայաստանի հավաքականի համար այս հաղթանակից հետո էլ, միևնույնն է, բարդ կլինի, քանի որ Իտալիան ու Ֆինլանդիան բավականին առաջ են միավորներով»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
