Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի հավաքականը 3-րդ գոլն ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը

293
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 18:40
Հայաստանի հավաքականը 3-րդ գոլն ուղարկեց Բոսնիա և Հերցեգովինայի դարպասը

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Հանդիպման 77-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպման 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Հանդիպման 13-րդ րոպեին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։

Հանդիպման 66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն իր երկորդ գոլը հեղինակեց՝ Հովհաննես Համբարձումյանի փոխանցումից հետո։ 70-րդ րոպեին մրցակցի կազմում գոլի հեղինակ դարձավ Ամեր Գոյակը։