Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

348
Կիրակի, 08 սեպտեմբերի, 2019 թ., 18:30
Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ․ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթանում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Հանդիպման 66-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով Հայաստանի հավաքականին։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հովհաննես Համբարձումյանը։

Հանդիպման 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին՝ Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո։ Հանդիպման 13-րդ րոպեին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։