Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Մեկ ակնթարթ էր մնում, որ ինքնաթիռը վթարի ենթարկվեր»․ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ինքնաթիռի օդաչու

429
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 19:10
«Մեկ ակնթարթ էր մնում, որ ինքնաթիռը վթարի ենթարկվեր»․ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ինքնաթիռի օդաչու

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականն այսօր ժամանել է Երևան՝ վաղը կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղին: Բոսնիական «Avaz» պարբերականը հայտնում է, որ ճանապարհին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ինքնաթիռը խուսափել է ավիավթարից: Ստամբուլի օդային տարածքով անցնելիս չարթերային ինքնաթիռի օդաչուն ինքնաթիռի ուղղությունը կտրուկ ձախ է փոխել: Ինքնաթիռում գտնվողները խուճապահար վերադարձել են իրենց տեղերը:

Երևան ժամանելուց հետո օդաչուն մանրամասնել է միջադեպը․ «Մեկ ակնթարթ էր մնում, որ ինքնաթիռը վթարի ենթարկվեր: Ես դա կարող եմ ասել, քանի որ օդաչու եմ, որը շուրջ 600 ժամ թռիչք է իրականացրել: Այս դեպքի մասին կտեղեկացնեմ համապատասխան մարմիններին: Ոչ ոք իրավունք չունի խաղալ մարդկային կյանքերի հետ»,- նշել է օդաչուն։