Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Կփորձենք վաղը նույն ագրեսիվությամբ ու էմոցիաներով խաղալ»․ Արմեն Գյուլբուդաղյանց

297
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 18:15
«Կփորձենք վաղը նույն ագրեսիվությամբ ու էմոցիաներով խաղալ»․ Արմեն Գյուլբուդաղյանց

Սեպտեմբերի 8-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Իտալիայի հավաքականի դեմ մեր թիմը շատ մեծ էմոցիաներ ծախսեց, շատ ուժ ծախսեց, բայց, ամենակարևորը, ֆուտբոլիստներն արդեն մոտիվացված են, որ մեծ արդյունքների պետք է հասնեն։ Մենք էլ կփորձենք նույն ագրեսիվությամբ ու էմոցիաներով վաղը խաղալ։ Կենտրոնացած ենք վաղվա խաղում լավ ֆուտբոլ և լավ արդյունք ցույց տալ։ Վաղվա խաղը, ինչպես և բոլոր խաղերը բախտորոշ են։ Պետք է կարողանանք մեր ֆուտբոլը խաղալ ու լավ արդյունքի հասնել։