Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Եկել ենք այստեղ հաղթելու համար». Ռոբերտ Պրոսինեչկի

359
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 17:20
«Եկել ենք այստեղ հաղթելու համար». Ռոբերտ Պրոսինեչկի

Սեպտեմբերի 8-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանն ընդառաջ Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Առաջին խաղում հայերը մեզ համար շատ խնդիրներ ստեղծեցին՝ և՛ գրոհներով, և՛ հակագրոհներով: Հայաստանի հավաքականի մոտ առաջընթաց կա։ Մենք դիտել ենք Հունաստանի և Իտալիայի հավաքականի հետ խաղերը: Դուք լավ հավաքական ունեք, բայց ամեն ինչ ավելի տեսանելի կլինի վաղվա խաղում։ Մեզ համար շատ կարևոր խաղ է: Եկել ենք այստեղ՝ վաղը հաղթելու համար: Ամեն ինչ անելու ենք՝ մեր նպատակին հասնելու համար»: