Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Ալեքսանդր Կարապետյանն էդքան էլ վատ տրամադրության մեջ չէր»․ Հակոբ Բադալյան

319
Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 00:25
«Ալեքսանդր Կարապետյանն էդքան էլ վատ տրամադրության մեջ չէր»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես էլ մտածեցի Ալեքսանդր Կարապետյանն ահագին նեղվել ա կարմիր ստանալու ու Բոսնիայի՝ երևի թե ավելի կարևոր խաղը բաց թողնելու համար: Բայց եթերում երևաց, որ էդքան էլ վատ տրամադրության մեջ չէր, հանգիստ ասում խոսում, ծիծաղում էր տրիբունայում։ Հիշեցի, որ Ալբանիային 0։3 հաշվով պարտվելուց հետո ծիծաղալու համար Ռուբեն Հայրապետյանը Յուրա Մովսիսյանին հեռացրեց ու էլ չկանչեց հավաքական, թեև գուցե իրական պատճառն իհարկե ուրիշ էր։ Բայց, ամեն դեպքում, զարմացած եմ, կադրը տեսնելով, թե ոնց ա Ալեքսանդր Կարապետյանը տենց թեթև տարել կարմիր քարտը: Իհարկե սխալ ա միարժեք հետևություն անել մի դրվագից, դատելով մի ամբողջ տրամադրության ու հոգեվիճակի մասին, բայց դե ամեն դեպքում, այսպես ասած սիրողական մակարդակում ֆուտբոլ որ խաղում ենք, ավելի թեթև իրավիճակները ծանր ենք տանում ու գիշեր չենք քնում»։