Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Բոսնիային հաղթելու համար պետք կլինի գլխից բարձր թռնել»․ Հակոբ Բադալյան

306
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 15:10
«Բոսնիային հաղթելու համար պետք կլինի գլխից բարձր թռնել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, եկեք խոստովանենք, որ Իտալիան մեր դեմ խաղաց ամեևին ոչ առավելագույնով, իսկ մենք՝ ինչքան կարող էինք: Էնպես որ մեր հավաքականն ընդամենը գլխից բարձր չթռավ։ Մինչ էդ կարծիք էի հայտնել, որ գլխավորը Բոսնիային հաղթելն ա, ու էդ խաղին առավելագույն պատրաստ մոտենալը: Էն դեպքում, երբ բոսնիացիք անհամեմատ ավելի քիչ էմոցիա և ֆիզիկական ուժ են ծախսել մեր հետ խաղից առաջ: Բոսնիային հաղթելու համար էլ պետք կլինի գլխից բարձր թռնել: Երկրորդ տեղի շանսը պահելու համար դա չունի այլընտրանք: Բայց ասեմ, չպարտվելը մեր էս հավաքականի համար ես չեմ համարի տապալում: Իրականում մեր հավաքականն ուժեղ չի, տղերք: Մենք ավելի ուժեղ հավաքականներ ենք ունեցել, ավելի վատ արդյունքով: Բայց դե էս տղերքը հիմա կարողանում են էսքանը: Հայկական ֆուտբոլն ուժեղանալու համար դեռ ճանապարհ ունի անցնելու մանկապատանեական մակարդակում: Երբ մեր ցածր տարիքային հավաքականները կգան եվրոպական միջին մի մակարդակի, նոր կարող ենք լրջորեն խոսել ազգային ուժեղ հավաքական ունենալու հեռանկարի մասին: Իսկ առայժմ, ակնկալենք, որ թիմը կհասցնի էմոցիոնալ և ֆիզիկական առումով վերականգնվել Բոսնիայի խաղից առաջ ու թռնել գլխից բարձր»։