Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Անհամբերությամբ սպասում ենք Մխիթարյանին «Ռոմա»-ում»․ Լորենցո Պելեգրինի

557
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 02:10
«Անհամբերությամբ սպասում ենք Մխիթարյանին «Ռոմա»-ում»․ Լորենցո Պելեգրինի

Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին այսօր կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպումից հետո խոսել է իր նոր թիմակից Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հիանալի երեկո էր ինձ համար: Մենք հաղթանակ տոնեցինք: Միշտ էլ հաճելի է ներկայացնել Իտալիան: Մխիթարյանը շատ լավ հանդես եկավ: Նա հիանալի ֆուտբոլիստ է և մենք անհամբերությամբ սպասում ենք նրան «Ռոմա»-ում»։