Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Ինչ կարող էինք արեցինք, բայց պարտվեցինք». Արամ Հայրապետյան

428
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 01:35
«Ինչ կարող էինք արեցինք, բայց պարտվեցինք». Արամ Հայրապետյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո մեր հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանն ամփոփեց թիմի խաղը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, երկրպագուներին։ Ինքներդ էլ տեսաք՝ մենք պաշտպանվում էինք։ Ինչ կարող էինք արեցինք, բայց պարտվեցինք։ Չգիտեմ՝ ինչ ասել։ Երկար չեմ խոսի, բայց սա Իտալիան է՝ բարձրակարգ։ Միգուցե կարմիր քարտն ազդեց խաղի վրա, բայց հայտնի չէ՝ առանց դրա ինչպես կստացվեր։ Ամեն դեպքում մինչ կարմիր քարտը մենք վերահսկում էինք խաղը, բայց դրանից հետո սկսեցինք պաշտպանվել։ Տղաներն արդեն հոգնել էին։ Երկրորդ գոլի դրվագում չհասցրեցին, իսկ երրորդ գոլը զվարճալի ստացվեց»։