Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Իտալիան սխալները չի ներում»․ Կամո Հովհաննիսյան

371
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 01:05
«Իտալիան սխալները չի ներում»․ Կամո Հովհաննիսյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ամփոփեց թիմի խաղը։

«Կարմիր քարտն ազդեց խաղի ելքի վրա, բայց պայքարեցինք մինչև վերջ: Կարմիր քարտի պատճառով երկու անգամ ավելի էներգիա ծախսեցինք: Իտալիան էլ, պարզ է, սխալները չի ներում: Մրցակիցը հզոր էր, գիտեինք ինչպես են խաղում՝ կարճ, միջին, մեջքի հետևից փոխանցումներով: Ինչ-որ սպասում էինք, այն էլ արեցինք։ Մեր սխալների պատճառով գոլեր բաց թողեցինք: Ողջ թիմը աշխատեց, ոչ մեկին չի կարելի մեղադրել պարտության համար»: