Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Հաշիվը մոռանալ չի լինի»․ Վարազդատ Հարոյան

1102
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 00:30
«Հաշիվը մոռանալ չի լինի»․ Վարազդատ Հարոյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո մեր հավաքականի հարձակվող Վարազդատ Հարոյանն ամփոփեց թիմի խաղը։

«Իհարկե, հաշիվը մոռանալ չի լինի, բայց կարծում եմ՝ մեկ միավորի արժանի էինք: Երկու տարբեր խաղակես ստացվեց։ Չեմ կարծում, որ կարմիր քարտը փոխեց խաղը։ 10 հոգով կարող էինք հաջողության հասնել. երկրորդ գոլը խփեինք, մեկ միավոր կվաստակեինք։10 հոգով Իտալիայի նման թիմի դեմ պաշտպանվելը դժվար էր: Մեծ ճնշում էր, կարողացանք մինչև 78-րդ րոպեն պահել, բայց բարձրակարգ ֆուտբոլիստներ էին, տեսաք՝ ինչպիսի փոխանցում հետևեց ու ինչ գոլ խփեցին: Անընդհատ մեկ հոգու առավելություն ունեին տուգանայինի դիմաց, այդ իսկ պատճառով ճնշման արդյունքում երկրորդ գոլը խփեցին, իսկ երրորդը՝ պատահականության արդյունք էր»։