Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Կարմիր քարտն արդարացի չէր»․ Գևորգ Ղազարյան

278
Ուրբաթ, 06 սեպտեմբերի, 2019 թ., 00:10
«Կարմիր քարտն արդարացի չէր»․ Գևորգ Ղազարյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո մեր հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն ամփոփեց թիմի խաղը։

«Շատ դժվար խաղ էր: Կարծում եմ՝ լավ սկսեցինք, ագրեսիվ էինք, այդ պատճառով գոլ խփեցինք: Կարծում եմ՝ ավելի հաջող խաղ կունենայինք, եթե չլիներ կարմիր քարտը:

Ըստ իս՝ արդարացի չէր: Մրցավարը շատ շուտ սկսեց դեղին քարտեր տալ, հատկապես մեր թիմի ֆուտբոլիստներին: Կարծում եմ՝ ավելի շատ իրենց կողմից այսօր դատեց խաղը։ Լարվածությունը մի փոքր շատացավ հենց կարմիր քարտի պատճառով, ինչ-որ տեղ ավելի շատ մոտիվացվեցինք, որպեսզի խաղը չպարտվենք ու նույնիսկ հաղթենք»: