«Կարևորը՝ իմ երազանքին հասել եմ»․ Հենրիխ Մխիթարյան
![]() Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով օրերս տեղափոխվել է իտալական «Ռոմա», խոսել է իր տրանսֆերի մասին։ «Չէի ասի, որ չէի հարմարվում անգլիական ֆուտբոլին, բայց ինչ-որ առումով մարզչի փոփոխությունն իր դերը խաղաց, քանի որ «Արսենալ» էի տեղափոխվել Վենգերի ցանկությամբ, բայց հետո մարզչական փոփոխություն եղավ, երևի իմ խաղային փիլիսոփայությունը չէր համընկնում Էմերիի փիլիսոփայության հետ։ Ամեն դեպքում ֆուտբոլ է, ամեն ինչ էլ պատահում է: Կարևորը՝ իմ երազանքին հասել եմ։ Միշտ երազել եմ Անգլիայում խաղալ, ու կատարել եմ այդ երազանքս: Հիմա արդեն տրամադրվելու եմ «Ռոմա»-ի հանդիպումներին: Եղել է հետաքրքրություն այլ ակումբների կողմից, բայց որևէ հստակություն չի եղել: Երևի՝ «Ռոմա»-ն ամենահստակն էր, իրենց ցանկությունն ավելի մեծ էր, որ ես խաղայի իրենց թիմում, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ այդ թիմում»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
