Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ»․ Հենրիխ Մխիթարյան

408
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 23:25
«Նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ»․ Հենրիխ Մխիթարյան

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա (1։3) հանդիպումից հետո մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամփոփեց թիմի խաղը. «Լավ սկսեցինք, շատ ագրեսիվ էինք ու գոլ խփեցինք, դրանից հետո մի փոքր հետ քաշվեցինք՝ չգիտես ինչու: Հետո գոլ բաց թողեցինք, կարմիր քարտը խանգարեց ... Երկրորդ կեսում տղաները պայքարեցին մինչև վերջ, ցույց տվեցինք, որ նույնիսկ 10 հոգով կարելի է խաղալ Իտալիայի դեմ: Կարող էինք գոլի հեղինակ դառնալ, առաջ անցնել խաղի մեջ, բայց չհաջողվեց, ֆուտբոլ է, այդ իսկ պատճառով հետո պատժվեցինք։ Ճիշտ է Իտալիան առավելություն ուներ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք չօգտագործեցինք մեր պահերը, հնարավոր է ոչ-ոքի ավարտվեր։ Բայց Իտալիան մնում է Իտալիա։ Կարող եմ ասել, որ մինչև 78-րդ րոպեն ամեն ինչ արդարացի էր»:

Անդրադառնալով Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ սեպտեմբերի 8-ին կայանալիք խաղին՝ Մխիթարյանը նշեց․ «Դեռ 2 օր ժամանակ կա, վաղը կդիտենք նրանց խաղը, կվերլուծենք ուժեղ ու թույլ կողմերը ու արդեն ըստ դրա կտեսնենք՝ ինչ կարող ենք անել»: