Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Կարմիր քարտը, միգուցե, ազդեց խաղի ընթացքի վրա»․ Ռոբերտո Մանչինի

294
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 22:45
«Կարմիր քարտը, միգուցե, ազդեց խաղի ընթացքի վրա»․ Ռոբերտո Մանչինի

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպումից (1։3) հետո Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանեց իր թիմի խաղը․ «Կան բարելավման ենթակա հանգամանքներ, այդ պատճառով էլ էմոցիաներս տեղի տվեցին։ Այս խաղը շատ դժվար ստացվեց և, ես երեկ էլ ասել էի, որ Հայաստանի հավաքականը, հնարավոր է, ֆիզիկապես մեզ գերազանցի։ Կարմիր քարտը, միգուցե, ազդեց խաղի ընթացքի վրա, ինչպես նաև հայերի ֆիզիկական վիճակի։ Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը, հասավ իր նպատակին, բայց կարողացանք հավասարեցրել հաշիվը»։