Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Փորձեցինք, բայց պարտվեցինք»․ Արմեն Գյուլբուդաղյանց

418
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 22:20
«Փորձեցինք, բայց պարտվեցինք»․ Արմեն Գյուլբուդաղյանց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպումից (1։3) հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ամփոփեց մեր թիմի խաղը․ «Առաջին 20 րոպեն լավ սկսեցինք, պրեսինգ կիրառեցինք, հետո խաղի վերահսկումը կորցրեցինք։ Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք, փորձեցինք գրոհել, փոխանցումներով ֆուտբոլ խաղալ։ Տղաները շատ աշխատեցին, հանդերձարանում ասել եմ նրանց՝ շնորհակալ եմ աշխատանքի համար։ Փորձեցինք, բայց պարտվեցինք։ Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել»։

Անդրադառնալով կարմիր քարտի դրվագին՝ Գյուլբուդաղյանցը նշեց․ «Մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց դրվագը, երբ արձանագրվեց Ալեքսանդր Կարապետյանի խախտումը: Դրանից հետո փորձեցինք Կամոյին փոխել, նույնիսկ նրան հարցրինք, հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Ճիշտ է՝ վնասվածք ստացավ, բայց շարունակեց խաղալ: Ուզում էինք առջևում ավելացնել, դրա համար Գևորգ Ղազարյանի փոխարեն Էդգար Բաբայանին դուրս բերեցինք»։

Խոսելով Բոսնիա և Հերցեգովինայի դեմ կայանակիք խաղի մասին՝ Գյուլբուդաղյանցը նշեց, «Կփորձենք վերականգնվել: Մեր բժիշկներն ու տղաները պրոֆեսիոնալ են: Բոլորն էլ նույն վիճակում են: Իսկ կհասցնենք վերականգնվել, թե չէ, ցույց կտա խաղը: Տղաների մոտ տեսնում եմ մեծ ցանկություն, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Դեռ ստացվում է այսքանը»։