Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահին

292
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 17:55
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այսօր կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպմանն ընդառաջ Երևան է ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։ Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահին։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները:

Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՈՒԵՖԱ-ի նախագահին