«Տոմս վերավաճառողները երբևէ ֆուտբոլ չեն նայել»․ Մենուա Մեհրաբյան
![]() Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են, սպասվում է անշլագ, հայտնել է ՀՖՖ-ն։ Այնինչ պարզվում է, որ ամենևին այդպես չի լինելու և բազմաթիվ ազատ տեղեր են մնալու։ Այս ամենն այն պատճառով, որ շատերը շտապել են վաճառքի առաջին օրը ձեռք բերել մեծ թվով տոմսեր՝ հետագայում Շարլ Դե Գոլի անվան միջազգային օդանավակայանի գներով վերավաճառելու նպատակով։ Եվ այդ տոմսերը գնել են բացառապես նրանք, ովքեր երբևէ ֆուտբոլ չեն նայել, չեն հետաքրքրվում։ Այ, եթե հետաքրքրվեին, ապա կիմանային, որ Իտալիայի հավաքականի կազմում Երևան չեն ժամանելու Ջանլուիջի Բուֆֆոնը, Ֆրանչեսկո Տոտտին, Ալեսսանդրո Դել Պիերոն և նման մակարդակի լեգենդներ։ Սովորական Իտալիայի հավաքական է գալու, պարոնա՛յք։ Վստահ եմ, որ վերավաճառողները մինչև հանդիպման մեկնարկը դեգերելու են ստադիոնի մոտակայքում և, զգալով, որ որեւէ մեկը նման գնով տոմս չի ցանկանա ձեռք բերել, ստիպված են լինելու վաճառել նույն գնով, ինչով իրենք ձեռք են բերել տոմսարկղից»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
