Յուրա Իվանյանին ու Սամվել Ավետիսյանին աշխատանքից ազատելու որոշում չի կայացվել. պարզաբանում
![]() «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտարարություն է տարածել. «Ի պատասխան այսօր՝ սեպտեմբերի 5-ին մամուլում տարածված այն տեղեկության, թե Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազատվել է աշխատանքից, Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնում է, որ վերջինս ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել: Լրատվամիջոցները, Յուրա Իվանյանի՝ աշխատանքից ազատման ինֆորմացիան տարածելուց զատ, նշում էին նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի պաշտոնանակության մասին։ Այս առիթով հարկ է նշել, ՔԿ նախագահի տեղակալներին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը, իսկ վերջինիս կողմից նման որոշում չի կայացվել, այլապես հրապարակված կլիներ e-gov.am-ում՝ ՀՀ էլետրոնային կառավարման հարթակում, որտեղ և հրապարակվում են նմանօրինակ որոշումները»։ |

Մի շարք դեսպաններ հետ են կանչվել
8520:24
9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
13209:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
19520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
18420.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
19317.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
16617.11.2026, 10:24
