Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Ընդունվել է «Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

964
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 21:20
Ընդունվել է «Սպորտի և ֆիզիկական կուլտուրայի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը:

Հիշեցնենք՝ ըստ նախագծի լուծում են տրվելու հետևյալ հարցերին․

1․ հստակեցնել հավաքական թիմի կարգավիճակը՝ անդամներին և մարզիկներին

2․ ինչպե՞ս է ձևավորվում հավաքական թիմը

3․ որո՞նք են թիմի նպատակները և խնդիրները

4․ թիմում ընդգրկված մարզիկների իրավունքները և պարտականությունները

5․ մարզիչների և մասնագետների իրավունքները և պարտականությունները

6․ նյութատեխնիկական և ֆինանսական ապահովվածությունը

7․ հավաքական թիմի ղեկավարումը։

Լուծում կտրվեն նաև ստաժի, ապահովագրության խնդիրներին։ Արսեն Ջուլֆալակյանի խոսքով՝ հավաքական թիմի անդամ հանդիսացող մարզիկի գործունեությունը պետք է գրանցվի որպես ստաժ, և, սպորտը թողնելուց հետո, մարզիկը կկարողանա անցնել այլ աշխատանքի՝ խնդիր չունենալով ստաժի հետ կապված։ Հետագայում էլ, թոշակի անցնելիս, մարզիկը նվազագույն թոշակ չի ստանա։ Բացի դրանից, հավաքական թիմի անդամները կկարողանան ապահովվել սոցիալական փաթեթներով և բժշկական ապահովագրությամբ։