«Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ»․ Բոնուչի
![]() Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանն ընդառաջ Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․«Կյելինիի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար, առողջություն ենք մաղթում Ջիորջիոյին: Սակայն, մենք պատրաստ ենք վաղվա հանդիպմանը: Շատ լավ հիշում եմ 2012-ին Հայաստանի հավաքականի հետ տեղի ունեցած հանդիպումները։ Դժվարությամբ կարողացանք հաղթանակ կորզել երևանյան խաղում, իսկ Նեոապոլում ոչ-ոքի խաղացինք՝ 2:2 հաշվով։ Դիտել ենք Հայաստանի հավաքականի նախորդ հանդիպումները։ Պետք է ամենայն լրջությամբ մոտենանք առաջիկա հանդիպմանը և կենտրոնացած գործենք, քանի որ Հայաստանի հավաքականը հեշտ մրցակից չէ»։ Անդրադառնալով Մխիթարյանին՝ Բոնուչին նշել է․ «Բնականաբար, գիտեի Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին: Հենրիխը բարձրակարգ ֆուտբոլիստ է, որին մենք մի քանի անգամ հանդիպել ենք խաղադաշտում: Վերջին անգամ խաղացել ենք միմյանց դեմ, երբ նա հանդես էր գալիս Դոնեցկի «Շախտյոր»-ում: Իտալիայի առաջնությունում հարմարվելը հեշտ չէ, բայց, կարծում եմ՝ Հենրիխի պես բարձրակարգ ֆուտբոլիստի համար դա խնդիր չի լինի»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
