«Կփորձենք պատվով հանդես գալ»․ Հենրիխ Մխիթարյան
![]() Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով օրերս տեղափոխվել է «Ռոմա», խոսեց նոր ակումբի, ինչպես նաև հավաքականի խաղից իր ակնկալիքների մասին․ «Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին օրը: «Թոթենհեմ»-ի հետ խաղից հետո զանգ ստացա գործակալիցս, ով ասաց, որ պետք է մեկնեմ Հռոմ՝ բուժզննման։ Կարծում եմ՝ շատ լավ հնարավորություն է ինձ համար, քանի որ «Արսենալ»-ում շատ հանդիպումներ չէի անցկացնում ու որոշեցի տեղափոխվել մի թիմ, որտեղ մարզիչն ավելի շատ վստահ կլինի իմ որակների վրա և ավելի շատ խաղաժամանակ կստանամ: Իտալիայի ներկայիս հավաքականը տարբերվում է նախորդ հավաքականներից, որոնց դեմ խաղացել ենք: 2012 թվականին էր վերջին խաղը, որ անցկացրել ենք Իտալիայի հետ: Նրանց կազմն է փոխվել, մարզիչը, խաղային փիլիսոփայությունը: Այդ տարիների ու ներկայիս հավաքականները տարբեր են: Կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ»: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
