«Պետք է փորձենք կրկնել ֆուտզալի հավաքականի հաջողությունը»․ Արմեն Գյուլբուդաղյանց
326
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 18:20
![]() Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Իտալիայի հավաքականն ուժեղ թիմ է: Նշանակություն չունի, որ թիմում վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ կան: Չնայած Մանչինին սկսել է սերնդափոխությունը, բայց դա մեծ ազդեցություն չունի թիմի խաղի վրա: Նրանք արժանի փոխարինողներ ունեն։ Մեզ մոտ էլ է նմանատիպ գործընթաց: Եթե կարողանանք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը, լավ արդյունքի կհասնենք: Իհարկե, ոչ-ոքին Իտալիայի դեմ լավ արդյունք կհամարվի: Մոտ երկու ամիս առաջ Արթուր Վանեցյանը նշել էր, որ մեր ֆուտզալի հավաքականը պետք է հաղթի Իտալիայի թիմին: Այդպես էլ եղավ: Պետք է փորձենք կրկնել այդ հաջողությունը»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
