Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Կոնստանցիոն՝ «Երևան»-ի ֆուտբոլիստ

308
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 16:10
Կոնստանցիոն՝ «Երևան»-ի ֆուտբոլիստ

«Երևան» ֆուտբոլային ակումբը նորեկ ունի։ 27-ամյա կենտրոնական պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն մեկ տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Բրազիլացու վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռի»-ն: Կոնստանցիոն նախկինում հանդես է եկել էստոնական «Նիմմե Կալյու», բրազիլական «Ալթոս», պորտուգալական «Կոլիմբրա» և այլ ակումբներում: