Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր

411
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 15:00
Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության ոսկե և արծաթե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների 72-րդ առաջնությունում, որին մասնակցել է 19 երկրի ներկայացուցիչ։

1500 մետր վազքում գյումրեցի աթլետը 3:46.00 արդյունքով գրավել է առաջին տեղը, իսկ 3000 մետրում գրանցել է երկրորդ արդյունքը (8:18.01):

10 մարզիկով մրցմանը մեկնած Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել: Երվանդ Մկրտչյանի մեդալների շնորհիվ կանանց և տղամարդկանց ընդհանուր հաշվարկում Հայաստանը 9-րդ տեղն է գրավել թիմային պայքարում: