Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Վահանյանի մարզադպրոցի սաների ծնողները բաց նամակով դիմել են Հայրապետյանին

271
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 13:10
Վահանյանի մարզադպրոցի սաների ծնողները բաց նամակով դիմել են Հայրապետյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նախորդ շաբաթ Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց կատարած այցի ընթացքում դպրոցի սաների ծնողներն ինձ փոխանցեցին իրենց նամակը, որում մտահոգություն են հայտնում, որ յուրաքանչյուր օր կարող է մրցույթ հայտարարվել տնօրենի հաստիքը զբաղեցնելու համար, որին, սակայն, ըստ գործող ընթացակարգի, չի կարող մասնակցել աշխարհահռչակ գրոսմայստեր, դպրոցի հիմնադիր Ռաֆայել Վահանյանը՝ տարիքային սահմանափակման պատճառով (տնօրենի թեկնածուն չի կարող գերազանցել 65 տարին, իսկ Վահանյանն այժմ 67 տարեկան է):

Նախատեսում եմ հանդիպել Երևանի քաղաքապետի տեղակալ, սույն խնդրով ինձնից ոչ պակաս մտահոգված Տիգրան Վիրաբյանին՝ իրավիճակը քննարկելու, միասին լուծումներ փնտրելու:

Կից ներկայացնում եմ նաև հայ անվանի շախմատիստների բաց նամակը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը ևս ինձ փոխանցվեց հանդիպման ժամանակ»։