Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող չորս բռնցքամարտիկ

238
Չորեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2019 թ., 11:20
Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող չորս բռնցքամարտիկ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Երեկ կայացել է առաջնության վիճակահանությունը: Մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնի Հայաստանի 4 ներկայացուցիչ: Ռինգ դուրս կգան 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 48 կգ քաշային Գայանե Տեր-Բարսեղյանն ու 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ hավաքականի կազմում են նաև 51 կգ քաշային Արսինե Ծատուրյանը, 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանն ու գերծանր քաշային Սարգիս Պողոսյանը: