Մահացել է Արսեն Գալոյանը
676
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 19:35
![]() Կյանքից հեռացել է ծանրամարտի ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Արսեն Գալոյանը: Նա 92 տարեկան էր: Վերջին տարիներին անվանի մասնագետն աշխատում էր Երևանի ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ: 1975-ին Արսեն Գալոյանը նշանակվել է ծանրամարտի ԽՍՀՄ հավաքականում Հայաստանի թիմի մարզիչ և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 1988-ը: ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային Սպարտակիադայում 1979թ․ Հայաստանի թիմը նրա գլխավորությամբ գրավել էր երկրորդ տեղը՝ զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին: Այդ ժամանակ թիմի կազմում էին Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Վարդան Միլիտոսյանը, Յուրի Սարգսյանը և այլք: Արսեն Գալոյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18.00-ին, «Մատուռ» սգո սրահում (Երևան, Ֆուչիկի 27/34): |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
