Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

««Լենս»-ը կանանց թիմ կունենա նաև Հայաստանում»․ Աննա Թադևոսյան

313
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 17:35
««Լենս»-ը կանանց թիմ կունենա նաև Հայաստանում»․ Աննա Թադևոսյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի պետ Աննա Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Հայաստանի կանանց ազգային հավաքականի թեկնածու Մարալ Արթինը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Արաս» ֆուտբոլային ակումբի հետ, որը «Լենս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցության արդյունքում դարձել է Լենսի կանանց թիմը: Ուրախ եմ տեղեկացնել նաև, որ հաջորդ տարի «Լենս»-ը կանանց թիմ կունենա նաև Հայաստանում։ Ակումբի սեփականատեր Ջոզեֆ Ուղուրլյանը շատ է կարևորում Հայաստանում ակումբ ունենալու գաղափարը: Նշեմ նաև, որ Մարալ Արթինի գործակալն է ֆրանսահայ հայտնի իրավաբան Սևան Կարյանը։ Հաջողություն մաղթենք Մարալ Արթինին, և համոզված եմ, որ սա լավ օրինակ կլինի մեր բոլոր ֆուտբոլիստուհիների համար»։