«Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է մարզվել թիմի հետ»․ Էդուարդ Սահակյան
![]() Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սահակյանն այսօր հայտարարել է աշխարհի առաջնություն մեկնող Հայաստանի հավաքականի կազմը և խոսել Արսեն Ջուլֆալակյանի բացակայության մասին։ «Թիմը լիարժեք պատրաստ է աշխարհի առաջնությանը: Ուժեղ կազմով ենք մեկնում, պատրաստ ենք պայքարել աշխարհի առաջնության մեդալների և օլիմպիական ուղեգրերի համար: Բոլորիս համար այս աշխարհի առաջնությունը շատ կարևոր է, քանի որ վարկանշային է Տոկիո-2020-ի օլիմպիական խաղերի համար: Արդեն մեկ շաբաթից ավելի է մարզումներ ենք անցկացնում առանց Լևոն Ջուլֆալակյանի. նրա բացակայությունը զգացվում է: Ճիշտ է՝ իմ պատասխանատվության տակ է թիմը, բայց այս պահին 3-ով ենք և միասին անում ենք ամեն ինչ, որպեսզի այս իրադարձությունները չանդրադառնան մեր արդյունքների վրա: Տղաների տրամադրությունը լավ է, մարտական: Կազմը որոշելիս որևէ քաշային կարգում վիճարկելի որոշում չի եղել։ Բոլոր քաշային կարգերում մասնակցում են ուժեղները: Արսեն Ջուլֆալակյանը հրաժարվել է թիմի հետ շարունակել մարզումային այս փուլը: Դա նրա ցանկությունն էր: Նա այդպես է որոշել Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականից հետո: Չեմ ցանկանա անդրադառնալ իրադարձությունների պատճառներին, քանի որ բոլորը դրանց մասին մեզանից լավ գիտեն: Տեղյակ չեմ՝ հետագայում կմարզվի հավաքականի հետ, թե ոչ: Գուցե նաև մարզվի: Նոյեմբեր-դեկտեմբերին կանցկացնենք Հայաստանի առաջնությունը և ըստ արդյունքների պարզ կլինի, թե ով կլինի հավաքականում, ով՝ ոչ: Միհրան Հարությունյանից այս պահին որևէ տեղեկություն չունեմ։ Տեղյակ չեմ՝ նա փորձելու է իր ուժերը հավաքականում, թե ոչ»։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
140Երեկ, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
135Երեկ, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
22108.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
18308.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19608.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
15707.11.2026, 12:18
