Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

«Հենրիխը միակն է, ում մասին գրում են հազարավոր լրատվամիջոցներ». Զոհրապ Եգանյան

329
Երեքշաբթի, 03 սեպտեմբերի, 2019 թ., 00:25
«Հենրիխը միակն է, ում մասին գրում են հազարավոր լրատվամիջոցներ». Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աշխարհում ապրում է երկու հայ, որոնց տեղաշարժը հայտնվում է համաշխարհային մեդիայի ուշադրության կենտրոնում՝ Քիմն ու Հենրիխ Մխիթարյանը։ Վրաստանն ունի Սահակաշվիլի, ով զգալիորեն զիջում է թե՛ Քիմին, թե՛ Հենոյին, իսկ Ադրբեջանը չունի նման մարդ։ Քիմի դեպքում շատ բայցեր կան շատերիս համար, իսկ Հենրիխը միակն է ՀՀ քաղաքացիների շարքում, ում մասին գրում են հազարավոր լրատվամիջոցներ աշխարհի բոլոր երկրներում։ Մեզ պետք է նախ գնահատել այն ինչ ունենք, ապա աշխատել ունենալ նոր աստղեր այլ ասպարեզներում»։