Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.

ՀՖԿՍՊԻ-ն նոր ռեկտոր ունի

505
Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 20:30
ՀՖԿՍՊԻ-ն նոր ռեկտոր ունի

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ինստիտուտի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի քվեարկության դրվեց «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտոր, պրոֆեսոր Վ.Բ. Առաքելյանի դիմումի համաձայն լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին հարցը: Հրաժարականի դիմումը հաստատվեց 16 կողմ, 7 դեմ, 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:
ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Սպորտի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Խիթարյանը: Նա միաձայն ընտրվեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: